▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1 ամիս առաջ մահացել է Զառա Տոնիկյանն ու ոչ մի տեղ , ոչ մի բան չի ասվել»

71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը․ 1992 թվականից նա բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը․ «Զառան մահացել ա , մահացել ա մեկ ամիս առաջ ու ոչ մի տեղ , ոչ մի բան չի ասվել ...Ամոթ մեզ ...»,-գրել է նա։

Արվեստագետ Կարեն Հակոբյանը գրում է․ «Զառան այլևս մեզ հետ չէ... ինչպես գեղեցիկ կապույտ երազ… անկրկնելի էություն…միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա… արդեն մեկ ամիս…մեկ ամիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее