▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուրաբյանը` Զուրաբյանի մասին. Հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է. «Ժողովուրդ»

«Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի եւ մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով եւս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք: Քաղաքական պրոցեսին մասնակցության ձեւը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ: Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»: Իսկ կոնկրետ Լեւոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասաց. «Լեւոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին