▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի աղոթքը

…Անտանելի մառախուղ էր, շուրջը ոչինչ չէր երեւում….լեռան ստորոտին լսվում էր մի վիրավոր ու արնաքամ Զինվորի մռնչյուն: Ժամեր առաջ էր վիրավորվել, ընկերներին հասնելու բոլոր ճիգերն արդեն սպառված էին:
Նա մեռնում էր ու կյանքի վերջին րոպեներին հիշում էր, այն համարը, որով վերջին անգամ սրտատրոփ զանգել էր ու մնացել անպատասխան:
Դա նրա սիրած աղջիկն էր, որին այնքան ուզում էր տեսնել Ղարաբաղ գալուց առաջ:
…Ու հիմա դողդողացող մատներով բացել էր օրագիրը, որտեղ կարդում էր իր վերջին գրառումը սիրո մասին, էդ աղջկա մասին, որի Հայրենիքի սահմանին էլ կնքում էր իր մահկանացուն:
Զինվորի համար Հայրենիքն ու Սերը միախառնվել՝ մի ամբողջություն էին դարձել…
…Նա վիրավոր արծվի պես վեր էր խոյացել, վերջին անգամ Երեւանի արդեն դատարկվող փողոցում փնտրում էր իր սիրած աղջկան, էն ցայտաղբյուրը, որի մոտ առաջին անգամ հանդիպեց սիրելիին, էն ուռենին, որ դարձել էր իրենց լուռ ու խոնարհ սիրո նույնքան լուռ ու ինքնամփոփ վկան, էն տաքսաֆոնը, որով վերջապես ուզում էր, բայց չկարողացավ սեր խոստովանել, էն ասված երկչոտ բառերը ու չասված երազկոտ մտքերը… 
…Սակայն արծիվը վայր էր ընկնում՝՝ մի անավարտ գարնան գույժով…
…Եռաբլուրում, Աստծո ամեն օր Զինվորը սպասում էր իր սիրելիի այցին՝ անավարտ գարնան ակնթարթները շարունակելու համար…

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին