▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խմբի անդամներն ասել են, որ ոչ թե ահաբեկիչներ են, այլ՝ «ազգի փրկիչներ».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում:

Դիտորդները նաեւ փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել եւ ահաբեկիչներ են:

«Ժողովուր»-ի տեղեկություններով՝ երիտասարդներն ասել են, որ իրենք  ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Ի դեպ, խմբի անդամները դիտորդներին խնդրել են նաեւ իրենց օգնել, որպեսզի կարողանան կալանավորված մյուս ընկերների հետ հանդիպել: Այսինքն՝ ակնհայտ է դարձել, որ խմբի անդամները կալանավորվելուց հետո  միմյանց չեն հանդիպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին