▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացե'ք սնկային թունավորումներից

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր:
Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:
Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.
• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:
Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում  սունկ օգտագործել:
Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման: 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին