▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զենիթին» և «Լոկոմոտիվին» դեռ չի հաջողվել հասնել պայմանավորվածության Նաիր Տիկնիզյանի  տրանսֆերի հարցում

Թարմացված․ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Լոկոմոտիվից» «Զենիթ» ձախողվեց՝ ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված անհամապատասխանությունների պատճառով։ Այս մասին Չեմպիոնշիփին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Բանակցությունների ընթացքում խաղացողը պահանջել է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ, կողմերը չեն կարողացել պայմանավորվել աշխատավարձի շուրջ, ինչի պատճառով էլ բանակցություններն ավարտվել են։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» պայմանավորվել են պաշտպան Նաիր Թիկնիզյանին մոսկովյան ակումբից պետերբուրգյան ակումբ տեղափոխելու շուրջ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփի աղբյուրները հայտնել էին, որ «Զենիթը» Թիկնիզյանին առաջարկում է մոտ 1,2 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նա ստանում է «Լոկոմոտիվում»։

***

«Զենիթին» և «Լոկոմոտիվին» դեռ չի հաջողվել հասնել պայմանավորվածության Նաիր Տիկնիզյանի  տրանսֆերի հարցում, հայտնում է РБ Спорт-ը։

Պետերբուրգի թիմը Տիկնիզյանի համար առաջարկել է 7 մլն եվրո,  1 մլն էլ բոնուսների տեսքով։ Նշվում է, որ ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ բանակցություններ չեն սկսվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին