▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանն Իսպանիա տեղափոխվելուց հետո կստանա անձնական վարորդ և բնակարան

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով շուտով կդառնա Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» խաղացող, նոր ակումբից բնակարան և անձնական վարորդ կստանա։ Այս մասին հայտնում է «Мутко Против» տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա կիսապաշտպանը իսպանական ակումբում մեկ մրցաշրջանում կվաստակի 1,4 միլիոն եվրո, ինչը երկու անգամ գերազանցում է նրա ներկայիս աշխատավարձին մոսկովյան ակումբում:

Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը ստացել է 2 միլիոն եվրո միջնորդավճար։

2022 թվականի ամռանը «Չելսին» 12,6 միլիոն ֆունտ էր առաջարկել  կիսապաշտպանի համար, սակայն տրանսֆերը չիրականացավ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված բանկային սահմանափակումների պատճառով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին