▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանի՝ Հայաստանի հավաքականին չմիանալու որոշումն ինձ վշտացրեց. Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայազգի ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանին ու Ալեքսանդր Կովալենկոյին:

– Նաիրն ու Էդուարդը խաղում են Հայաստանի հավաքականում, իսկ Արսեն Զախարյանն ու Ալեքսանդր Կովալենկոն՝ Ռուսաստանի հավաքականում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​փաստին, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականի կազմում:

-Դժվար հարց է։ Մենք լավ գիտենք Հայաստանի պատմությունը և գիտենք, թե ինչու են հայերի մեծ մասն ապրում այլ երկրներում։ Հայաստանը շատ ծանր պայմաններում է ապրում: Երբ զրուցում էի տարբեր երկրների հայ խաղացողների հետ, նրանք ինձ միշտ ասում էին Հայաստանի հավաքականում խաղալու իրենց ցանկության մասին։ Զախարյանի և Կովալենկոյի ընտրությունն ինձ համար մեծ անակնկալ էր. վատ է, երբ հայերն այլ թիմ են ընտրում։ Նրանց որոշումն ինձ վշտացրեց, քանի որ ես ինքս հայ եմ։ Կարծում եմ՝ երկուսն էլ սխալվեցին։ Բայց որպես ֆուտբոլիստ՝ ես նրանց մի փոքր հասկանում եմ և պետք է հարգեմ նրանց ընտրությունը։

-Այժմ Ալեքսանդր Կովալենկոն դիտարկում է ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորությունը։ Արսեն Զախարյանի դեպքում ավելի բարդ է լինելու, քանի որ նա Ռուսաստանի հավաքականի կազմում պաշտոնական հանդիպման է մասնակցել։ Արդյո՞ք նրանք պետք էր ընդգրկել թիմում:

-Կրկին, սա հեշտ իրավիճակ չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հիմա ցանկանում միանալ Հայաստանի հավաքականին. նրանք այլևս պետք չե՞ն Ռուսաստանին: ՀՖՖ-ն պետք է լավ մտածի. խաղացողը պետք է ցանկանա խաղալ ազգային հավաքականում, և ոչ այնպես, որ դա մի տեղ չստացվի, և դու փոխես քաղաքացիությունը: Իհարկե, նրանք երկուսն էլ շատ լավ խաղացողներ են, ովքեր կօգնեն թիմին հաղթել: Բայց նման հարցերում պետք է ավելի գլոբալ նայել, մտածել ոչ միայն ֆուտբոլի մասին։

– Բայց, այնուամենայնիվ, ՀՖՖ-ն պետք է ընդունի՞ նրանց:

– Չգիտեմ, ես չեմ կարող ֆեդերացիայի փոխարեն պատասխանել:  Եթե ​​դա ինձնից կախված լիներ, ապա կասեմ՝ ֆուտբոլը միայն խաղադաշտում խաղալը չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հենց հիմա որոշել փոխել սպորտային քաղաքացիությունը։ Կարևոր չէ, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են նրանք, կարևոր է այն, որ նրանք ցանկանան խաղալ՝ կրելով Հայաստանի զինանշանով մարզաշապիկը: Բայց ՀՖՖ-ն ինձ պես չի դատի, քանի որ նրանց արդյունք է պետք։ Այս տղաներից մեկին, կարծում եմ, շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականում։

-Այժմ բոլոր ռուս ֆուտբոլիստները մեկուսացված են համաշխարհային հանրությունից և չեն կարող մասնակցել եվրոպական մրցումներին ու միջազգային մրցումներին։ Որքանո՞վ է սա ճիշտ որոշում:

– ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն որոշել են հեռացնել Ռուսաստանի հավաքականներին և ազգային թիմերին, բայց նրանք ոչ մի վատ բան չեն արել: Թիմերը ցանկանում են ֆուտբոլ խաղալ, բայց ՖԻՖԱ-ն որոշել է, որ ռուսական ակումբները կարող են ինչ-որ բանի խանգարել: Ցավալի է:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին