▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանի համար երազելը վնասակար չէ, բայց նախ՝ թող սկսկի խաղալ. Ռիանչո

Իսպանացի մարզիչ Ռաուլ Ռիանչոն անդրադարձել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը հայտարարել էր, որ բասկյան թիմի հետ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան:

««Ռեալ Սոսյեդադը» հիանալի ակումբ է, բայց ունի իր սահմանները: Պատմությունն ասում է, որ նրանք կարող  են հաղթել Լա Լիգայում: Եվրոպական մրցավեճերում երբեք մեծ հաջողություններ չեն գրանցել: Զախարյանի համար երազելը վնասակար չէ, բայց նա սկզբի համար թող սկսի խաղալ իսպանական ակումբի մեկնարկային կազմում»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Ռիանչոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին