Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ հանգստանալու նպատակով էր Հայաստանում:
«Հանգստանալու նպատակով էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, թարմացա: Չեմ հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա հետաքրքիր վայրեր, ծանոթացա դրանց հետ։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը հայկական ակումբ տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: