▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային անկարգություն «Դինամո Արենայում»` Հայաստան-Վրաստան խաղից հետո

Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո վրացի երկրպագուները ներխուժել են Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտ, անկարգություններ հրահրել ու տարբեր իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ:
«Վրացի երկրպագուներն, օգտվելով առիթից, վազեցին դեպի հայ երկրպագուների սեկցիան և սկսեցին սադրել, հայհոյել եւ միջնամատ մատ ցույց տալ: Իրավիճակը լարվեց, երկրու երկրների հավաքականների երկրպագուները միմյանց վրա շշեր և այլ իրեր նետեցին: Անվտանգության աշխատակիցները և կարգադրիչները չէի կարողանում կարգի հրավիրել խաղադաշտ դուրս եկած վրացի երկրպագուներին: Հայ և վրացի ֆանատների հարցերի պարզաբանումը տեղափոխվեց խաղադաշտից դուրս, որի մանրամասները դեռ հայտնի չեն: Այդ ընթացքում որևէ ոստիկան, ոստիկանական խումբ չմտավ մարզադաշտ, չսաստեց վրացի երկրպագուներին»,- գրում է «Նյուզ»-ը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին