Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անխուսափելի է համարել «Զանգեզուրի միջանցքի» բացումը. այս մասին քննարկում է տեղի ունեցել Ալիև-Էրդողան հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Որքան շուտ բացվի այն, այնքան լավ։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ կավելացնենք մեր ջանքերը։ Միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա»,- ասել է Ալիևը։