Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանն ու դրան հաջորդած կալանավորմանը, ասել է, որ դա առևանգում էր. «Ես նենց եմ պատկերացնում այդ ամենը, ոնց որ տեսած լինեմ. սուպերը հեռախոսը վերցրել է, զանգել է Արգիշտի Քյարամյանին, ասել՝ Աշոտյանին վերցրեք, էնի էլ պիտի արդեն անի.... Խրոնոլոգիան նայենք. Աշոտյանը Ֆեյսբուքում գրեց, որ սա հունիսի 20-ին գնալու ա քննիչ հանձնաժողովում խոսելու, ասաց՝ լայվը հետաձգում եմ, հանձնաժողովի նիստից հետո սրա քաղաքական դիրահերձումը կանեմ: Ամեն ինչ շատ պարզ է...»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում