▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յոլա գնացեք. լավ ախորժակ կարող ենք ունենալ միայն մենք՝ նազիր-վեզիրներս

 

Կան արտահայտություններ, որոնք կարող են իրենց թույլ տալ շարքային՝ տարրական կրթության կամ կուլտուրայի տեր քաղաքացիներ: Այսպիսի դեպքերում նեղանալը կամ ուշադրություն դարձնելը նույնիսկ ամոթ է: Բայց երբ ղեկավար այրն է իրեն թույլ տալիս նման արտահայտություն, ապա ուշադրություն չդարձնելն է դառնում ամոթ, հատկապես նրա համար, ով լիազորել է այդ մարդուն՝ խոսել որևէ պաշտոնի դիրքից:
Արցախի ֆինանսների նախարարը նորեկ չէ այդ պաշտոնում: Այնքան երկար է Սպարտակ Թևոսյանը «նստած այդ աթոռին», որ Արցախում անեկդոտ են հորինել՝ Թութան Համոնի մումիան վերակենդանանում է, և առաջին հարցը իր դամբարանը մտնողին սա է՝ Սպարտակը դեռ ֆինանսների նախարա՞ր է:
Այսպիսի փորձով մարդը չի վրիպում: Նրա խոսքը կամ հիմնավոր է լինում կամ հակառակ դեպքում, անպատժելիության համոզմունքն է թույլ տալիս՝ լեզվին եկածը ասելու ու ժողովրդի մեծ մասին մի խոսքով անպատվելու, վիրավորելու:
Հիսուն հազար աշխատավարձով, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ապրել:
Այս բնական ու ցավոտ հարցին հանրապետության գլխավոր ֆինանսիստը ծաղրով է պատասխանում՝ նայած ախորժակին:
Ասել կուզի գլխավոր ֆինանսիստը՝ յոլա գնացեք, լավ ախորժակ կարող ենք ունենալ միայն մենք՝ նազիր-վեզիրներս, իսկ դուք ստրուկներ եք, չորրորդ սորտի մարդիկ՝ ձեր ախորժակը միայն չոր հացը պիտի լինի:
Չեմ ուզում ծագումնաբանական վերլուծություններ անել, բայց ուզում եմ ֆիննախին հուշել, որ անհագուրդ ախորժակը ունենում է միայն չտեսը, սոված մանկություն ապրածը, ամեն ինչին կարոտ պատանեկություն ունեցածը: 
Իսկ ֆինանսների նախարարի խորհուրդը պարզելու հնարավորությանը դեռ սպասում եմ, որ իմանամ՝ ինչ է նկատի ունեցել վաստակավոր ֆինանսիստը, երբ ասել է՝ ով ուզում եկամուտ շատ ունենա, թող էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործի:

Կան արտահայտություններ, որոնք կարող են իրենց թույլ տալ շարքային՝ տարրական կրթության կամ կուլտուրայի տեր քաղաքացիներ: Այսպիսի դեպքերում նեղանալը կամ ուշադրություն դարձնելը նույնիսկ ամոթ է: Բայց երբ ղեկավար այրն է իրեն թույլ տալիս նման արտահայտություն, ապա ուշադրություն չդարձնելն է դառնում ամոթ, հատկապես նրա համար, ով լիազորել է այդ մարդուն՝ խոսել որևէ պաշտոնի դիրքից:

Արցախի ֆինանսների նախարարը նորեկ չէ այդ պաշտոնում: Այնքան երկար է Սպարտակ Թևոսյանը «նստած այդ աթոռին», որ Արցախում անեկդոտ են հորինել՝ Թութան Համոնի մումիան վերակենդանանում է, և առաջին հարցը իր դամբարանը մտնողին սա է՝ Սպարտակը դեռ ֆինանսների նախարա՞ր է:Այսպիսի փորձով մարդը չի վրիպում: Նրա խոսքը կամ հիմնավոր է լինում կամ հակառակ դեպքում, անպատժելիության համոզմունքն է թույլ տալիս՝ լեզվին եկածը ասելու ու ժողովրդի մեծ մասին մի խոսքով անպատվելու, վիրավորելու:

Հիսուն հազար աշխատավարձով, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ապրել:Այս բնական ու ցավոտ հարցին հանրապետության գլխավոր ֆինանսիստը ծաղրով է պատասխանում՝ նայած ախորժակին:Ասել կուզի գլխավոր ֆինանսիստը՝ յոլա գնացեք, լավ ախորժակ կարող ենք ունենալ միայն մենք՝ նազիր-վեզիրներս, իսկ դուք ստրուկներ եք, չորրորդ սորտի մարդիկ՝ ձեր ախորժակը միայն չոր հացը պիտի լինի:Չեմ ուզում ծագումնաբանական վերլուծություններ անել, բայց ուզում եմ ֆիննախին հուշել, որ անհագուրդ ախորժակը ունենում է միայն չտեսը, սոված մանկություն ապրածը, ամեն ինչին կարոտ պատանեկություն ունեցածը: Իսկ ֆինանսների նախարարի խորհուրդը պարզելու հնարավորությանը դեռ սպասում եմ, որ իմանամ՝ ինչ է նկատի ունեցել վաստակավոր ֆինանսիստը, երբ ասել է՝ ով ուզում եկամուտ շատ ունենա, թող էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործի:

Բելլա Լալայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին