▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խրամատից այս կողմ մենք ներքին թուրք էլ ունենք

Մի քանի շաբաթ առաջ բաց նամակով մի քանի «քաղցր» խոսք ուղղեցի Վանյանին : Բայց ոնց հասկացա նույն նամակը պետք է էլի որոշ մարդկանց ուղղեմ: Արդեն քանի օր է, ինչ ականատես եմ լինում ներքին թուրքի կողմից արվող գրառումներին, որոնք պարզապես սարսափեցնում են ինձ:

Աղջիկներից ոմանք գրում են, որ խղճում են ազերի զինվորներին, ու այդ ամենը կոծկում են հակապատերազմական լեկցիաներով: Գիտեք ինչ, ես, իհարկե, ընդունում եմ, որ իգական սեռի ներկայացուցիչները - կրակոց, արյուն, մահ, պատերազմ...տենց բաներ չեն սիրում, ընդունում ու ուզում են խաղաղություն (չնայած, որ այս օրերին շատ հայուհիների գրառումները ու մարտական տրամադրությունը քեֆս բերում է,առավել ևս ում ճանաչում եմ անձամբ ու գիտեմ որ օդ բաներ չեն գրում), բայց նման ստոր և տխմար մոտեցում որոշ «հայուհիների» կողմից պարզապես անթույլատրելիա:

Նման «բարի կամք» ունեցողներին խորհուրդ եմ տալիս գնալ ապրել սահմանամերձ գյուղերում ու ամեն օր լսել իրենց պուշոկ ազերի կրակոցները: Զգան թե ինչ են զգում այն աղջիկը, ում սիրած տղեն կամ ախպերը իրենց սիրելի ազերի դեմ սահման է պահում:

Բայց ամենավատը դեռ չասեցի... ազերիներին խղճացող «տղերք» ունենք.... Չգիտեմ նման թուլեքին ոնց բնորոշեմ...էլի եմ ասում... աղջիկ ֆռենդներ ունեմ, ու չեմ կարա ինձ թույլ տամ քֆուրների շքեղ պառադ այդ տխմարների հասցեին....բայց փաստը մնում էփաստ... Խրամատից այս կողմ մենք ներքին թուրք էլ ունենք..տա Աստված,արտաքինի պես սատկեն....

Հայկ Դերզյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին