▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խողովակների վերաբերյալ ՀՀ քաղաքացու բաց նամակը Բարաք Օբամային և Հռոմի Պապին


Հարգարժան Պրն. Օբամա և Հռոմի Պապ, ես գիտեմ որ դուք համաշխարհային ժողովրդավարության ու հավասարության ջատագովներ եք և աշխարհում արդարության տարածման խթանողներ:

Դիմում եմ ձեզ, քանի որ դուք եք իմ միակ հույսը փրկելու ինձ ու իմ ընտանիքը անխուսափելի վտանգից: Ես բնակվում եմ սեփական տանը և արդեն երկրորդ տարին է որ իմ երկրորդ հարկում ջեռուցման խողովակներից մեկը կաթում է:

Եթե այն հանկարծ պայթի պատկերացնում եք չէ՞ ինչ կարող է լինել, նամանավանդ, որ այս տարի մեր երկրում շատ ցուրտ է: Ես խնդրում եմ ձեզանից մեկն ու մեկը գա այդ խողովակը շտապ փոխի, որպեսզի իմ ընտանիքը հանկարծ ձմեռ օրով չմնա ջրի տակ ու առանց ջեռուցում:

Կարող եք երկուսով գալ`մեկդ կբռնի մյուսը կքանդի հետո էլ հակառակը մեկդ կբռնի մյուսը կձգի: Հուսով եմ իմ նամակը անպատասխան չեք թողնի քանի որ ես ինքս իմ տան պրոբլեմները չեմ կարողանում լուծել, տղերքը առավոտ իրիկուն մեր տունն են ազգի հարցեր ենք քննարկում, բլոտ բան ենք խաղում էլի, հասկանում եք, համ էլ էդ որտեղա գրվա՞ծ որ իմ հարցերը ես պիտի լուծեմ, բա դուք ինչի՞ համար եք...

Արշակ Զաքարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին