▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» Հայաստանի տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրել. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։ 

Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է»։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է նախագիծը՝ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր և սյուներ անցկացնելու համար, պնդելով, թե իբր հայկական մասնագետներն ու ադրբեջանցիներն արդեն վերլուծություններ են արել:

Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետներ են եղել Հայաստանում։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին