▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականն արձագանքել է Կարապետյանի՝ «...Սպիսատ արած մարդկանց վրա ուշադրություն մի՛ դարձրեք...» խոսքին

«Երևի Նարեկ Կարապետյանն իր հորն է նկատի ունեցել, չեմ կարծում պարոն Սիմոնյանի մասին խոսեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Ալեն Սիմոնյանի գրառման վերաբերյալ գնահատականին։
Հարցին, թե ինչու էր Ալեն Սիմոնյանն այդպես կոշտ արձագանքել, ՔՊ-ականը նշել է․ «Շատ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար պարոն Սիմոնյանի անձը շատ են շահարկում և, պարզ է, որ պարոն Սիմոնյանը պատասխանելու էր, ու դա էլ երևի հաշվի առնելով, այդ ելույթը ունեցել են այստեղ։ Պարոն Սիմոնյանն ինքն իր արտահայտությունները հաստատ կկարողանա մեկնաբանել և ասել, թե ինչու է նման ձևակերպումներ տվել»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին