▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկայի տարածք է». Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ իր ելույթի հիմնական թեման Հայաստանն է։

«Ուրիշ թեմա մենք չունենք, ցավոք սրտի։ Պիտի ասեմ, որ մեկը կոտոշը տնկած ընտրում է մի ճանապարհ ու այդ ճանապարհով գնում է՝ անկախ նրանից, թե այդ ճանապարհն ինչ է իրենից ներկայացնում կամ ուր է բերում, այնքան, որ իր հետևից մարդկանց տանի… Բերելու է մեզ կանգնեցնի մեծ խնդիրների առջև, բացի դրանից՝ ոչ մի ուրիշ կարծիք ոչ թե չեն լսում, այլ նույնիսկ չեն էլ ուսումնասիրում… Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ։ Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ, մենք, օրինակ, պիտի լինենք կախված այսինչ երկրից կամ մյուս երկրից։ Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»,- արձանագրեց նա:

***

«Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը քողարկեց, տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

***

ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ»-ի առաջնորդ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում. «Երբ որ ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»...

...Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց՝ պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին