▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր արտահանողներին շահութահարկի արտոնություն տալու շարժառիթը. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեպքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:

 

Մեր ունեցած տեղեկություններով, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան: ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել տապալման դեպքում կրկին չխայտառակվելու նկատառումներից ելնելով»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին