▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդային մտածողության գերիները. «Ժողովուրդ»

«Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին` որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»,- երեկ «Արմնյուզ» հ/ը-ին տված հարցազրույցում նման ցնցող հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից: Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից: Միգուցե ինքն էլ Ադրբեջանի մասին է այդպես տեղեկություններ իմանում: Եթե Ս.Սարգսյանն իրոք անկեղծ էր իր խոսքերում, ուրեմն` կարելի է ցավակցել ժողովրդին, որ  նախագահի պաշտոնը զբաղեցնողն այդպես է մտածում: Բայց շատ հավանական է, որ խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Ս.Սարգսյանի մոտ ԵՏՄ-ին ինտեգրվելիս արթնացել են հին սովորույթները. ԽՍՀՄ իշխանություններն էլ Արեւմուտքին չուրախացնելու համար թաքցնում էին բացասական երեւույթների, անգամ բնական աղետների մասին տեղեկատվությունը` հաղորդելով միայն բարի լուրեր:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին