Էս անուշ ախպեր-տղերքին հանդիպեցի Սպիտակից Գյումրի գնալու ճանապարհին, Ջաջուռ գյուղի կողմերում:
Գառ ու ոչխար էին պահում:
Երեքն էլ մեկը-մեկից խելացի, մեկը-մեկից շնորհալի, մեկը-մեկից տարբեր, հասկացող ու սիրելի:
Մեր պետության գերխնդիրը պիտի լինի էս սերունդը պահելն ու բազմապատկելը:
"Խոպան հնարողի հերը շուն դառնա..." ասում էր տատս մարկեսյան ՈՒրսուլայի հանգույն ձեռքերը ծնկներին խփելով ու ամեն առավոտ բարիլսի հետ թաղում Խրուշչովին ու նրա գործակիցներին:
Իզուր չէր անիծում գյուղացի իմաստունը:
Քեռիներս ու նրանց նման շատ ու շատ գյոզալ տղաները իրեն ապագան մաշեցին էդ անտեր խոպանի ճամփեքին:
Խոպանը մտել է մեր կյանքի ու կենցաղի մեջ, որպես անբաժանելի մաս, միս ու արյուն:
Հիմա մի քիչ անունն է փոխել կարծես, ասում են "Ռուսաստանում բիզնես ունի.." :((
Այնինչ մեր մի մատնաչափ երկիրը տեղով խոպան է ու կա:
Քարուքռի մեջ կորած:
ՈՒ էնքան գործ կա անելու, երկիրը երկիր դարձնելու համար:
Տեր չկա.. Տիրություն անող չկա:
ՈՒ էս լսի պես տղերքը վաղն էլի բռնելու են երիցս անիծյալ խոպանի ճանապարհը:
Սատանի ականջը խուլ...!
Էս անուշ ախպեր-տղերքին հանդիպեցի Սպիտակից Գյումրի գնալու ճանապարհին, Ջաջուռ գյուղի կողմերում:Գառ ու ոչխար էին պահում: Երեքն էլ մեկը-մեկից խելացի, մեկը-մեկից շնորհալի, մեկը-մեկից տարբեր, հասկացող ու սիրելի:Մեր պետության գերխնդիրը պիտի լինի էս սերունդը պահելն ու բազմապատկելը:
«Խոպան հնարողի հերը շուն դառնա...» ասում էր տատս մարկեսյան ՈՒրսուլայի հանգույն ձեռքերը ծնկներին խփելով ու ամեն առավոտ բարիլսի հետ թաղում Խրուշչովին ու նրա գործակիցներին:Իզուր չէր անիծում գյուղացի իմաստունը: Քեռիներս ու նրանց նման շատ ու շատ գյոզալ տղաները իրենց ապագան մաշեցին էդ անտեր խոպանի ճամփեքին:
Խոպանը մտել է մեր կյանքի ու կենցաղի մեջ, որպես անբաժանելի մաս, միս ու արյուն:Հիմա մի քիչ անունն է փոխել կարծես, ասում են «Ռուսաստանում բիզնես ունի..» :((Այնինչ մեր մի մատնաչափ երկիրը տեղով խոպան է ու կա: Քարուքռի մեջ կորած: ՈՒ էնքան գործ կա անելու, երկիրը երկիր դարձնելու համար:Տեր չկա.. Տիրություն անող չկա:ՈՒ էս լսի պես տղերքը վաղն էլի բռնելու են երիցս անիծյալ խոպանի ճանապարհը:Սատանի ականջը խուլ:
Սամվել Սևադա