«Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ: Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել բայց, վերադառնալով մայրաքաղաք, այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին: Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից ՝ հենց համայնքապետերից:
Նախարարներին ևս մեկ էական «նորամուծություն է սպառնում»՝ չթաքնվել մամուլի խոսնակների ետևում և վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում