▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ արարողակարգային ընթրիքին մասնակցել է նաև Աժ 15 աշխատակից. «Հրապարակ»

«Հայաստանում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցների ընթրիքին, որն օրերս կազմակերպել էին «Ֆլորենցիա» ռեստորանում, մասնակցել է նաև Աժ աշխատակազմի մոտ 15 աշխատակից: Առհասարակ, նման ընթրիքները կրում են խիստ արարողակարգային բնույթ, հրավիրվում են հիմնականում պատգամավորներ, հնարավոր է մասնակցի կամ չմասնակցի աշխատակազմի ղեկավարը:

 

Այս ընթրիքին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել, իսկ մասնակիցներից մեկը տարակուսել է աշխատակազմի մեծաքանակ մասնակցությունից: Աժ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո և տեղադրել Ֆեյսբուքում: Ավելացնենք միայն, որ մեկ անձի ընթրելը պետբյուջեի վրա առնվազն 20-40 հազար դրամ է կազմում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին