Արդեն մեկ ամիս է՝ հետամուտ եմ եղել մի փոքրիկ, բայց կարևոր գործի: Խոսքս վերաբերվում է օդանավակայանից Երևան բերող ճանապարհի վրայի՝ երեկոյան չլուսավորվող փողոցում, ուղղակի, անտեսանելի բորդյուրին, որն արդեն բազմաթիվ վթարների պատճառ է դարձել:
Այսօր ինձ հետ կապնվեցին ոստիկանությունից և ասացին, որ այդ վայրում նշան է տեղադրվել, որը բնական է վերջնականապես չի լուծում խնդիրը, բայց բավականին տեսնելի է դարձնում այդ հիմար կառույցը՝ փողոցի բանուկ մասում: