▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրեժխնդրությունից դրդված` տղամարդը մարդ է կերել`

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում տեղի է ունեցել կանիբալիզմի դեպք: «Կատաղած շուն» մականվամբ տղամարդը կտրել է գազազած ամբոխի կողմից սպանված մի մահմեդականի ոտք եւ կերել հում միսը:

Ըստ նրա` ինքն այդպիսով վրեժխնդիր է եղել մահմեդակաների կողմից իր հղի կնոջը, բարեկամուհուն եւ վերջինիս երեխային սպանելու համար, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահ Միշել Ջոտոդիան եւ վարչապետ Նիկոլ Տիանգեյը հրաժաական էին տվել, որից հետո Ջոտոդիա Բենին հանրապետություն էր փախել:

Աֆրիկայի աղքատագույն այս երկրի բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են: Ջոդոտիան նրա պատմության մեջ առաջին մահմեդական առաջնորդն էր: 

Քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի բնակչության 20%-ը եւ մայրաքաղաքի բնակչության գրեթե կեսը` շուրջ 160 հազար մարդ,  փախել են բռնությունից: Որոշ գյուղեր ամբողջությամբ դատարկվել են: Միայն վերջին ամսին սպանվածների թիվը կազմել է հազար մարդ:  ՄԱԿ-ը ԿԱՀ-ում հումանիտար աղետի իրավիճակ է հայտարարել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին