Վրաստան — Հայաստան. Ի՞նչ է կատարվում Թբիլիսիի ստադիոնում և ոչ միայն․․․Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց․ մեր հավաքականը ընդունել է 5 անպատասխան գնդակ
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիական «Շտուրմի» 28-ամյա կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին։ Նրա ուժեղ հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանից անդրադարձով հայտնվեց դարպասը։ Հետագայում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվեց ինքնագոլ Հարոյան անվան դիմաց։
14-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։
27-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դարձավ գոլի հեղինակ։ 35-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Ժորժ Միկաուտաձեն։
Չորրորդ եւ 5-րդ գոլերի դրվագներում Հայաստանի թիմի խաղացողների սխալ փոխանցումների հետեւանքոց գնդակը հայտնվեց մրցակցի մոտ։
Հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։
Ընդմիջում է։
Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով։
***
***
Հանդիպման մեկնարկը 18։00-ին է։
Հիշեցնենք՝ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:
Երևանում օրերս կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտություն է կրել:
Սա թիմերի միջև 9-րդ հանդիպումը կլինի: Մինչ այս կայացած խաղերից 5-ում հաղթել է Վրաստանի ընտրանին, 1 անգամ առավելության է հասել Հայաստանի հավաքականը, 2 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Գոլերի հարաբերակցությունը 17-8 է՝ հօգուտ Վրաստանի:
Խաղին հետևելու համար Թբիլիսիում է Նիկոլ Փաշինյանը։
***