▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎՊ նոր անդամի ունեցվածքը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակն» իր այսօրվա գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և էթիկայի հանձնաժողովը երեկ հրապարակել է Վերահսկիչ պալատի խորհրդի նորանշանակ անդամ Սոնա Ղարիբյանի՝ պաշտոնը ստանձնելռւ հայտարարագիրը։ Հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» տողում Սոնա Ղարիբյանը գրառել է երեք փոխառություն, համապատասխանաբար՝ 2 միլիոն և 50,8 միլիոն դրամի, 137 հազար 860 ԱՄՆ դոլարի չափով։ Իսկ ահա դրամական միջոցները, գարմանալիորեն, կազմում են ընդամենը 125 հազար 560 դրամ։ Սոնա Ղարիբյանի՝ հունվարի մեկից մինչև պաշտոնը ստանձնելու օրվա եկամուտները, ըստ հայտարարագրի, կազմել են 18,5 միլիոն դրամ, որից մոտ 5,2 միլիոն դրամը՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, 13,3 միլիոն դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում։ Սոնա Ղարիբյանը ՀՀԿ խորհրդի անդամ է։ Մինչև 2016-ի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է նշանակվել փետրվարի 16-ին, ՄՍարգսյանի հրամանագրով։ Ղարիբյանը մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է։ 1986–1991թթ. աշխատել է «Նեյտրոն» գործարանում որպես էլեկտրամոնտաժող։ 92-94 թվականներին եղել է Մշակույթի նախարարության ժողգործիքների անսամբլի գլխավոր հաշվապահը։ Սկսած 1997 թվականից՝ չորս տարի համագործակցել է ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի հետ, 1998-2008-ն աշխատել ԿԲ-ում որպես բաժնի պետ։ 1998, 2002, 2003 և 2004 թվականներին համագործակցել է Ղրղըզստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Հայաստանի, Նիդերլանդների, Սլովենիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի կենտրոնական բանկերի հետ։ 2008–2014թթ. եղել է ՀՀ ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության պետը»։ 

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին