ESem.am-ը գրում է, որ օրեր առաջ վթարի ենթարկված մոդել, դերասան Դավիթ Աղաջանյանին վիրահատել են: Ավտովթարի պատճառով Դավիթը կոտրել էր ձեռքը: Թեև մոդել դերասանը հույս էր հայտնել, թե վիրահատության կարիք գուցե չառաջանա, սակայն վնասվածքը բավականին լուրջ էր՝ վիրահատությունն՝ անխուսափելի: Երկու օր առաջ վիրահատության ենթարկված դերասանը ESem.am-ի հետ զրույցում ասել է, որ թեթև վիրահատության անհրաժեշտություն է եղել, սակայն այժմ ամեն բան լավ է. իրեն արդեն դուրս են գրել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում