«Նոա» - «Վեստ Արմենիա» հանդիպման ժամանակ հեռուստադիտողները նկատել են, որ «Վեստ Արմենիա»-ի խաղացողը մարզադաշտ է դուրս եկել շապիկով, որի վրա, ըստ նրանց, ֆլոմաստերով է գրված եղել համարը։
Կադրը, առանց մեկնաբանության, չնայած ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշում են, որ այդ փաստը լավագույնս է ներկայացնում հայկական ֆուտբոլում տիրող վիճակը․․․ ոմանք էլ տարակուսած հիշեցնում են, որ շապիկի վրա համար տպագրելը հազարից երկու հազար դրամ արժե։
Ըստ տեղեկությունների, «Վեստ Արմենիա»-ի հիմնադիրը Վահե Ստեփանյանն է։
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով՝ հօգուտ Ռուի Մոտայի թիմի։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Համբարձումյանը, Գրեգորիոն, Այասը դուբլ գրանցեց, ևս մեկ անգամ սեփական դարպասը գրավեց հյուրերի ֆուտբոլիստը։ «Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Գրիգորյանը։