▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 7 տարիներին, պաշտոնական տվյալներով, արտագաղթել է 330 հազար հայաստանցի. «ՀԺ»

«Հույսերը, որ Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ և դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին