▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 6 վայրկյանում հասկացա, որ հաղթել եմ ու ցույց տվեցի 3-ը

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունը, որտեղ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի եռակի չեմպիոնը նշել է, որ կվերադառնա 57 կգ քաշային կարգ, որն օլիմպիական է։

- Ինչպե՞ս կամփոփես ելույթդ ԵԱ-ում։

- Ելույթս կգնահատեմ լավ, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես շատ լավ էի պատրաստվել: Եզրափակիչը կառանձնացնեմ. որոշել էի, որ այս մրցաշարից հետո վերադառնալու եմ 57 կգ քաշային կարգ: Մրցակիցս (Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովը) 57 կգ քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոնն է: Ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ հաղթել նրան:

- Ո՞ր պահից հավատացիր վերջնական հաղթանակիդ ու մատներով ցույց տվեցիր 3 թիվը: 

- Լուսատախտակին տեսա, որ  6 վայրկյան է մնացել, իսկ մրցակցիս ձեռքերում ուժ չկար: Հասկացա, որ  չի կարող հնարք կատարել: Շատ էի ուրախացել, ու այդպես տոնեցի հաղթանակս:

- Ի՞նչ նշաձող ես քեզ համար սահմանել և ի՞նչ ծրագրեր ունես ապագայում:

- Մասնակցելու ենք մրցաշարի, որտեղ ինձ կփորձեմ 57 կգ քաշային կարգում: Եթե լավ հանդես գամ, կմասնակցեմ մեծահասակաների աշխարհի առաջնությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին