Սիրելի՛ հայեր,
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու ձեր բազում նամակները՝ որոշեցի այսպես պատասխանել:
Ներկայումս համեմատաբար լարված իրավիճակ է, ինչը պահանջում է ԲՈԼՈՐԻՍ, առավել ևս՝ ԼՐԱՏՎԱՄԻՋԱՑՈՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ:
ՄԻ քանի հայկական կայքեր խափանված են, դա էլ հաշվի առեք: Խաղուպար չի, իրավիճակը պահանջում է ոչ մի դեպքում ադրբեջանական կայքերից ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԶՈՀԵՐԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ արտատպում հայկական կայքերում չլինեն:
ՀՀ համապատասխան գերատեսչություններն ու դրանց մամուլի ծառայությունները հասանելի են մեկնաբանության, այս կամ այն լուրի հերքման ու հաստատման համար:
Վայվույները թարգում ենք, ցանկացած սահմանամերձ գյուղի մասին ինֆոն կարող եք ճշտել տվյալ գյուղի ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՑ, որոնց հեռախոսահամարները բաց աղբյուրներում կան: Վերջապես մենք էլ սկսենք անձնական ՊՌ-ի ու անձնական շահի փոխարեն մտածենք ԱԶԳԱՅԻՆ շահի մասին:
Երեկ եմ վերադարձել սահմանից, հավատացնում եմ ձեզ, ավելի շատ խուճապ մենք են սարքում սոցցանցերում ու մամուլում, քան թե իրականում կա:
Փառք ու պատիվ մեր բանակի յուրաքանչյուր զինվորին, միմիայն նրանցից ու մեր համախմբվածությունից է կախված մեր բոլորիս անվտանգությունն ու ապագան:
Աստված առաջ: