Երեւի արդար է այն, ինչ մեզ հետ կատարվում է։ Ասում են՝ ջուր չունենք, զատո ասֆալտ ունենք։ Վաղն էլ ասելու են՝ ապրես, պարոն Փաշինյան, որ Ղարաբաղի դարդից մեզ ազատեցիր ու մեր տան հայաթն ասֆալտ փռեցիր, բեսեդկա սարքեցիր։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլը «գյոզալ» պետությունը դարձնելու է թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա, իսկ դուք էլ ամենաշատը լինելու եք էդ ճամփի վրա լահմաջո ու կուկուռուզ վաճառող։
Այսպես ենք զրկվում ազգային պետականությունից՝ կապիտուլյանտին «ցավդ տանեմ» ասելով ու թուրքի կամակատար դառնալով։
Հ.Գ.Կարեւորը ասֆալտն է ու կուկուռուզը։ «Ջհանդամը», որ Նիկոլն Արցախը հանձնել է թուրքին, Հայաստանի «կադաստրի վկայականի» համար էլ աճուրդ է հայտարարել։