Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։
Նա նշել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։
«Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով է, մեր հղիները կորցնում են իրենց չծնված երեխաներին։ Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին»,- ասել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել, բայց ինքը, որպես նախագահ, պետք է տեղեկացնի, որ մի քանի օրում հացի խնդիրը լուծվելու է։
«Այսօր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։
Տեսանյութերը՝ Մարատ Եգանյանի ֆեյսբուքյան էջից