▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդուհի Իշխանյանը տեղյակ չի եղել, որ նա «գորշ գայլ» է

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` Հայաստան են ժամանել թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է: Ավելին, թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հանդիպել է մի շարք հայտնի և անհայտ հայերի հետ, ինչպես նաև եղել է «Անկախ» կայքի  խմբագրությունում:

Բոլոր այս հանդիպումների լուսանկարները   Հասան Օքթայը  տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Նկարներից պարզ է դառնում, որ  նա Երևանում լուսանկարվել է` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով:

Օքթայը տեղադրելով «Անկախ» կայքի  հետ ունեցած հարցազրույցը` գրել է. «Շարունակում ենք տեղ գտել  երեւանյան մամուլում», ապա տեղադրել է լուսանկարներ` կայքի  աշխատակիցների հետ:

Հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Հասան Օքթայը հյուրընկալվեց «Անկախ» կայքի խմբագրությունում, ինչի՞ մասին են խոսել, կայքի խմբագիր Վարդուհի Իշխանյանը պատասխանեց, որ կապը ստացվել է իրենց թուրքերենի թարգմանչի միջոցով, ով և նրան հրավիրել է խմբագրություն, որովհետև Օքթայը տեղեկացրել է, որ ցանկանում են խոսել տարբեր լրատվամիջոցների հետ, քանի որ թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել.

«Նախ մենք չենք իմացել, որ իրենք «գորշ գայլերն» են: Հիմնականում խոսում էին մամուլի ազատությունից»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Իշխանյանը` միաժամանակ նշելով, որ հայտնել են նաև իրենց կասկածանքները գործակալության` Հայաստանում գրասենյակ բացելու վերաբերյալ, քանի որ բացվում է Եղեռնի 100-ամյակից առաջ և, հետո, կա հասարակական վատ տրամադրվածություն` հատկապես արձանագրությունների  չվավերացնելու հետ կապված:

Հարցին, թե ինչպե՞ս արձագանքեցին բարձրաձայնած կասկածներին, Վարդուհի Իշխանյանը նշեց, որ նրանք որևէ պատասխան չեն տվել:

Խմբագրի խոսքով նրանք որևէ այլ տեղեկության չեն տիրապետում, միայն գիտեն, որ տարածք են փնտրում և ցանկանում են հանդիպել Կառավարությանը:

«Բայց, և, կարևորն այն է, որ մեր շնորհիվ հանրությունը տեղեկացավ նրանց` գրասենյակ բացելու վերաբերյալ մտադրությանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ համացանցում հայտնվել են նաև Օքթայի լուսանկարները` ՀՀ վարչապետի և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին