▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը վերադարձավ Արարատ-Արմենիա

Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ է վերադառնում անվանի մասնագետ Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբով։

Մինասյանի մարզչական շտաբում ներառված են գլխավոր մարզչի առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանը, դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմը 2 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել ու նվաճել Սուպերգավաթը»,- ասված է հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին