▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը սուլելով կիթառ է նվագել Գյումրիում

galatv.am-ը գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած  քաղաքի օրվան նվիրված  տոնակատարությունների ժամանակ, ՀՀ կառավարության պաշտոնական պատվիրակությունը շարժվել է դեպի Գյումրու մարզային գրադարան, իսկ Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումին ներկա գտնվելով և ծանոթանալով գյումրեցի քանդակագործների աշխատանքներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սուլել է և սուլելով կիթառ է նվագել և նվիրել գյումրեցիներին:

Տիգրան Սարգսյանը  նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը խոստացել է, որ մշակույթի նախարարությունը Երևանից տեղափոխվելու է Գյումրի:

 Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին