nyut.am կայքը գրում է, թե ըստ առայժմ ոչ հավաստի տեղեկությունների, Վանո Սիրադեղյանի որոշ մտերիմ ընկերներ արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են վարում ՀՀ բարձրագույն իշխանությունների հետ, որպեսզի համաձայնության գան և մինչև հոկտեմբերի 20-ը Վանո Սիրադեղյանին թույլատրեն վերադառնալ հայրենիք: Նպատակը և պայմանները հետևյալն են. Վանոն գալիս է և իր թեկնածությունն է դնում Հայաստանի գրողների միության նախագահի ընտրություններում: Ընկերները հավաստիացնում են, որ Վանո Սիրադեղյանը այնուհետև իր քրեական գործի մասով կտա անհրաժեշտ ցուցմունքներ:
Վանո Սիրադեղյանը վերադառնու՞մ է և իր թեկնածությունը դնում Գրողների միության նախագահի ընտրություններում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet