▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանը Շանթ Հարությունյանին ազատել է «նալոգ» հավաքող ոստիկանին աթոռով հարվածելու համար

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես գալով հայտարարությամբ անդրադարձել է  մի քանի լրատվամիջոցների այն հոդվածների, որտեղ ասվում է,  թե Շանթ Հարությունյանը ոստիկանական պաշտոններ է զբաղեցրել: Պահպանողական կուսակցության նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Անկախ այն բանից, թե ընդունում կամ չենք ընդունում պարոն Շանթ Հարությունյանի պայքարի մեթոդը, մեզ ոչ ոք թույլ չի տվել ոստիկանից ավելի ոստիկան, չեկիստից ավելի չեկիստ, գործակալից ավելի գործակալ լինել եւ անամոթաբար ուղղորդել ընթերցողին դեպի կեղծիքը: Այս հրապարակման ոչ թե ոստիկանաբար, այլ մենթաբար մոլորեցված ընթերցողին ես վկայում եմ, որ իմ սիրելի ընկեր Շանթ Հարությունյանը ոչ թե «ոստիկանական մի քանի պաշտոններ է զբաղեցրել», այլ Վ.Սիրադեղյանի համառ խնդրանքով մի շատ կարճ ժամանակ միայն եղել է Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալ անձնակազմի գծով եւ՝ ոչ թե «ինչ-ինչ պատճառներով համակարգից հեռացել է», այլ հստակ հեռացվել է այն միակ պատճառով, որ ինքնադատաստան է տեսել խեղճուկրակ պառավ վաճառողուհուց շուկայում «նալոգ» վերցնող ոստիկանի հանդեպ: Ըստ իս, լա՛վ է արել, պահել է իրեն հատուկ Անխարդախ դեմքը»: 

Նշենք, որ Շանթ Հարությունյանը մի կարճ ժամանակահատված,  Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում աշխատելիս, աթոռով հարվածել է մի ոստիկանի, երբ իմացել է, որ վերջինս «նալոգ» է պահանջել մի վաճառական կնոջից: Միջադեպից հետո Վ. Սիրադեղյանը Շանթ Հարությունյանին հեռացրել է աշխատանքից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին