Galatv.am-ը գրել է. Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առավոտից գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ են հրավիրվել նաեւ Նուբարաշենի բնակչուհի Սուսաննա Հովհաննիսյանը եւ վերջինիս որդին` Սամվել Հովհաննիսյանը: Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու պատճառը հունիսի մեկին Նուբարաշեն թաղամասում տեղի ունեցած դանահակարությունից հետո զարգացած իրադարձություններն են:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Երեւանի Նուբարաշեն թաղամասում տեղի էր ունեցել դանակահարություն, որի պատճառով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Դանակահարության մեջ մեղադրվում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սույն միջադեպին հաջորդեցին նոր զարգացումներ: Նուբարաշենի բնակչուհի Սուսաննա Հովհաննիսյանը հայտարարեց, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը առաջարկել է, որ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը՝ Սուսաննայի որդին, իր վրա վերցնի մեղքը, իսկ Օսիպյանը կօգնի, որ գործը «ջրեն»: Հատուկ քննչական ծառայությունն էլ սույն հայտարարության հիման վրա գործ է հարուցել Երեւանի փոխոստիկանապետի նկատմամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում