Բազմաթիվ ՖԲ օգտատերեր, ծանոթ-անծանոթներ, այս քանի օրը բազում հաղորդագրություններ են ինձ գրում կամ զանգում՝ մի հարցումով. լայնամասշտաբ կռիվ կլինի՞, թե ոչ:
Սկսեմ նրանից, որ ես ոչ գուշակ եմ, ոչ էլ գտնվում եմ զարգացումների և շփումների պատասխանատու շրջանակում, հետևաբար չեմ կարող միանշանակ ասել, լավագույն դեպքում՝ տիրապետածս տեղեկատվության արդյունքում, կարող եմ սեփական դիտարկումս ասել:
Ցավոք սրտի, այդ անձանց գրառումների ու զանգերի որոշ մասում մի ենթատեքստ զգացի՝ թռնե՞մ ՀՀ-ից, թե՞ չթռնեմ, վերադառնա՞մ ՀՀ, թե՞ չվերադառնամ:
Հարգելիներս, եթե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն՝ մի բան պետք է հիշել. ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է ԼԻՆԵԼՈՒ:
Ինչու՞:
Որովհետև մեր թիկունքում ՄԵՐ ՏՈՒՆՆ Է լինելու, մեր թիկունքում՝ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐՆ ԵՆ լինելու, մեր թիկունքում ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ լինելու:
Հետևաբար, նրանք, ովքեր նման օրհասական օրերին միասնաբար թև-թիկունք լինելու փոխարեն մտածում են փախուստի կամ հեռու մնալու մասին, հենց այսօրվանց կառաջարկեմ էլ ավելի հեռու մնալ մեզնից:
Մեր Երկիրը Մեր Տունն է: Հարգանքս բոլոր նրանց, ներսում կլինեն թե դրսում, ովքեր իրենց Տան Պաշտպաններն են: