▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա. փոխքաղաքապետ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրել է, որ առաջկիայում կլինի տրանսպորտի ուղեվարձի թանկացում:

«Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա: Գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է»,-ասել է Արեյանը և հավելել. «Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, ուղևորների` ժամանակին սպասարկումը, չվացուցակը և այլն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե հանրությունը կրկին ընդվզի, Կամո Արեյանն ասաց. «Չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գնի` մազաչափ անգամ թանկացումը ոգևորությամբ ընդունվի։ Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա, իսկ օրենքն ունի նաև պահանջ։ Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,-ասաց Արեյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին