Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը: Հիշեցնեմ, որ վերջինը գրել էր. «Լավ է կարդալ, որ առավոտյան վերականգնվել է գազամատակարարումը Խանքենդի/Ստեփանակերտ): |
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի պատկերացումներում Ստեփանակերտն այլևս Խանքենդի է, որի բնակիչները պետք բանակցեն մի պետության հետ, որն, ըստ եվրոպական կառույցների զեկույցների, ի վիճակի չէ սեփական քաղաքացիների իրավունքները պաշտպանել, բայց ի վիճակի է կաշառել եվրոպացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների»: Նշենք, որ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի` բռնությանն այլընտրանք ապահովելու, անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապավությունը երաշխավորելու նպատակով։ Եվրոմիությունն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը Բրյուսելում»: |