▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թողէ՛ք որ մեռեալներին թաղեն իրենց մեռելները». Կարեն Ա. Սիմոնյանի արձագանքը

Asekose.am-ը ներողություն է խնդրում Կարեն Ա. Սիմոնյանից` մեր կայքում հրապարակված նյութի կապակցությամբ և ներկայացնում հերքում:

  •  

Հարգելի ԱՍԵԿՈՍԷ,

 

Ձեր հեղինակը քսան տարի ուշացումով ” բացայայտումներ ” է կատարել 1990-91 թուականներն կառավարութեան մէջ իմ պաշտօնական պարտականութիւնները կատարելու մասին, ինչպէս եւ դարձեալ բաւականին ուշացումով փորձել է յօրինել իմ վտարանդիութեան պատճառները։

Դուք ինձ խնդրել էք պատասխանել գործին առնչուող մի քանի հարցի:

Ուրեմն, այսպէս։ Ես չեմ զարմանում պասկւիլի հեղինակի մտայնութեան վրայ, քանի որ 1960-ականներից ի վեր իմ նկատմամբ առատ են եղել ” մատերիալները ”, որոնց հերքելու գործը 1930-ականների օրինակով փորձել են թողել ինձ վրայ:

Եւ ես արդէն վարժուած եմ այդ սաւոկային մեթոդը զանց առնել եւ պահանջել մատերիալները ապացուցող փաստեր՝ մեղադրող կողմից: Պասկւիլի հեղինակի մօտեցումը բնորոշ է իրաւազանց երկրին։

Իսկապէս, ինչո՞ւ պէտք է որեւէ իրական կամ յօրինուած մեղադրանքը հաստատող կամ հերքող ապացոյց ե՛ս բերեմ: Հեղինակը ինքն է պարտաւոր հրապարակել համապատասխան փաստաթղթեր իր զրպարտութիւնը հաստատելու համար:

Ինձ համար տարօրինակ է որ Խմբագրութիւնդ ինքը չի փորձել պատասխան գտնել այն հարցին, թէ ինչ նպատակներ են հետապնդում զրպարտութեան հրապարակումը այդ հեղինակի ստորագրութեամբ: Կամ ի՛նչ է հետապնդում ինքը` հեղինակը եւ ո՛ւմ պատուերն է կատարում։ Ձեր գրութեամբ հարցնում էք, թէ ինչպէս եմ վերաբերում այդ լուրերին… Ո՞ր “այդ լուրերին”… Այն լուրերին, որոնք Ձե՞ր հեղինակն է հրապարակել առանց որեւէ ապացոյցի… Յետոյ ի՞նչ որ Ձեր պարբերականը կոչւում է “ասեկոսէ“։

Մի՞ թէ այդքան դժուար է հասկանալ որ պարբերականը ոչ թէ բամբասելու հրապարակ է, այլ շատ աւելի փաստարկուած լուրերի դաշտ, որտեղ հրապարակւում են ոչ պաշտոնական, բայց ստուգուած ու մարդկանց արժանապատուութիւնը չտրորող լուրեր։

Գոնէ ես՝ հենց այսպէս եմ գնահատում Ձեր պարբերականը։

Ինչ վերաբերում Արմէն Մազմանեանի գրութեան, որ Դուք հրապարակել էք, ապա այդ ամբաստանութիւնների ստահոդ լինելը կարելի է ապացուցել բազմաթիւ փաստաթղթերով, բայց ես մեռելին դատարան հրաւիրել չեմ կարող:

Եթէ հայաստանեան պարբերականների մէջ շարունակուի այս պատմութիւնը, ապա ընդամէնը ՄԵԿ փաստաթուղթ հրապարակելու պարագային կարելի է մերկացնել Արմեն Մազմանեանի “նամակը “ եւ մի թելից քաշելով՝ քանդել ամբողջ յօրինուածքը։

Բայց ես, սովորաբար, ողջերի զրպարտութիւններին չեմ անդրադառնում, ուր մնաց թէ սկսէի հետապնդել մեռելներին։

 


 

Կարեն Ա. Սիմոնեան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին