▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող վերցնեն այդ 2000 դրամը ու…

tert.am-ը գրում է. Դերասան, պրոդյուսեր Հայ Մարությանը (Կարգին Հայկո) Բաղրամյան 3–ում հավաքված ժողովրդին պառակտելու փորձ է համարում ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ սոցիալապես անապահով շուրջ 105 հազար մարդու 2000–ական դրամով կփոխհատուցեն էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց:


«Ես հանդիպել եմ նման մարդկանց հետ, որոնք ասացին, որ իրենց պետք չեն այդ 2000-ական դրամները, թող վերցնեն այդ 2000-ական դրամները… ու … մի խոսքով»,-  ասաց Հայկ Մարությանը, ով առաջին իսկ օրվանից միացել է շարժմանը:


Հայկ Մարությանն այս առնչությամբ նաև ասաց. «Ինձ թվում է` սա լուծում չէ, ավելին` սա փորձ է  պառակտելու ժողովրդին, որպեսզի այն մարդիկ դուրս գան այդ պայքարից»:


Նրա գնահատմամբ` կառավարությունը պետք է հետևություն անի նրանից, որ ամեն օր նախորդի համեմատ 1.5-2 անգամ ավելի շատ մարդ է գալիս Բաղրամյան պողոտա:


«Ես ընտանիքով եմ գալիս, երեխաներով,  որ  ոստիկանությունը տեսնի, որ ցույցը խաղաղ է  լինելու երեխաներով, և սա մեսիջ է, որ ուժ չգործադրվի»,- նշեց Հայկ Մարությանը:


Ըստ նրա հիմա հասել է այն պահը, երբ ասում են` դանակը հասել է ոսկորին, և ժողովուրդը կիզիչ շոգին Բաղրամյան 3-ում է ոչ նրա համար, որ դուր է գալիս, այլ որ եկել է ասելու, որ «այլևս չենք կարող»:


Հայկ Մարությանը նաև կոչ արեց կառավարությանը` մտածել` որտեղից են ճարում այդ գումարները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին