Հայ ենք մենք ու թող թշնամին միշտ իմանա` միայն այն ժամ ենք մենք ծնկի գալիս, երբ համբուրում ենք հայկական դրոշը ,- սա Ազատ Ասոյանի ֆեյսբուքյան գրառումներից է:
Ազատ Ասոյանն իր մարտական ընկերների հետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը: Ցավոք` նա ու ևս մեկ զինծառայող` Արարատ Խանոյանը զոհվեցին:
Ազատ Ասոյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը ` Եռաբլուրում: