«Ադրբեջանը հասկացավ, որ պատերազմի պատրաստ չէ, տեսավ, որ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են, հասկացավ, որ ՌԴ-ն չի արձագանքելու ռազմական գործողություններին: Մենք էլ հասկացանք, որ հույսներս մեզ վրա պետք է դնենք: Թող ամբողջ աշխարհը քեզ մեղադրի, բայց դու պաշտպանում ես քո հողը, հայրենիքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին շրջանում շփման գծում առկա լարվածության մասին` ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով` հասարակությունն ու բանակը ընկալվեց որպես մեկ ընդհանրություն:
«Մենք այդպես համախմբված պետք է լինենք միշտ, սա պահանջելու է մեզնից մեծ դիվանագիտական աշխատանք: Մենք պետք է ունենանք ինտելեկտուալ, կրթված բանակ, սովետական ռուսական բանակի սկզբունքով չպետք է այն գործի, երբ բոլոր հարցերը լուծվում էին մարդկային կորուստներով»,-նկատեց բանախոսը:
Անի Կարապետյան