Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի պաշտոնական թերթերը հստակ հայտարարում են մոտ ապագայում Կովկասյան պատերազմի մասին։
Հայաստանի կոլաբորացիոնիստները Թուրքիայի հնարավոր էքսպանիսիային կարծես թե դեմ չեն։ Այս պահին միայն թերևս Իրանն է դեմ։
Հիմա, առավել քան երբեք, մեզ անհրաժեշտ է միասնականությունը վերականգնել, հակառակ դեպքում չենք կարող դիմակայել»:
Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հորդորում եմ արցախցիներին՝ չտեղավորել Սյունիքում․ որ Նիկոլի իշխանության մնալու պարագայում իրենց 4-րդ տեղահանությունը չտեսնեն»:
Թարմացված․ Նախիջևանում մեկնարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում գրել էր, որ քննարկման գլխավոր թեման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ |