Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողություններին Լեռնային Ղարաբաղում և հանդես է գալիս տարածաշրջանում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության օգտին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «այն, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, ընդունվել է բոլորի կողմից, ցանկացած այլ դիրքորոշում անընդունելի է»։ «Գլխավոր նպատակը պետք է լինի ադրբեջանցիների և հայերի խաղաղ համակեցությունը Ղարաբաղում»,- ասել է Էրդողանը։